Գործատուների միության նախագահը՝ «գազի գող»

Գործատուների միության նախագահը՝ «գազի գող»

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադառնալով ՊԵԿ նոր նախագահի նշանակմանը, նշել է, որ այնքան էլ հիացած չէ այդ նշանակմամբ. «Ենթադրում եմ՝ այս նշանակումը կարող է հետեւանքներ ունենա՝ ռիսկերի ձեւով, որը մենք կարող ենք լսել տարբեր պատմությունների տեսանկյունից»:

«Տարբեր պատմություններ» ասվածի տակ, ամենայն հավանականությամբ, վերջինս նկատի ունի այն հանգամանքը, որ 2012 թվականի օգոստոսի 15-ին կատարված ստուգայցի ժամանակ պարզվել է, որ Գագիկ Մակարյանն իր տան դիմացով անցնող գազատար խողովակից գաղտնի ծակել և անցկացրել է խողովակ՝ դեպի տան կաթսայատան ջեռուցման համակարգ, որի արդյունքում շուրջ մեկ տարի տևական ժամանակով ապօրինի գազ է օգտագործվել՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին պատճառելով խոշոր չափի դրամական վնաս:

Դեպքի առթիվ, դեռ մի քանի տարի առաջ հարուցվել է քրեական գործ: Հիմք ընդունելով տեղում կատարված ուսումնասիրությունները, Երևանի կատարվել է վերահաշվարկ, որի արդյունքում Գագիկ Մակարյանի կողմից փոխհատուցվել է 500.000 ՀՀ դրամ, այսինքն՝ հանցանքն ընդունել է: Այս մասին նույնիսկ լրատվամիջոցներն են գրել:

Զարմանալի է, որ Գագիկ Մակարյանը շարքային «գազի գող» լինելով խոսում է օրինականությունից և ռիսկերից: Իսկապես որ Գագիկ Մակարյանի հետ շփվելիս մեծ ու պատմություններ ու ռիսկեր կարող են ջրի երես բարձրանալ:

Արման ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում