Մ-21. Հայաստան – Ուելս խաղի գոլերը (տեսանյութ)

Մ-21. Հայաստան – Ուելս խաղի գոլերը (տեսանյութ)

Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում 1:3 հաշվով պարտվեց Ուելսի իրենց հասակակիցների թիմին:

Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմի կազմում միակ գոլը 69-րդ րոպեին խփել է Արտյոմ Սիմոնյանը, ով աչքի է ընկել հեռահար գեղեցիկ հարվածով: Բրիտանացիներն աչքի են ընկել 13, 67 (ինքնագոլ) և 90-րդ րոպեներին:

Հայաստանի ընտրանին 10 խաղից հետո վաստակած 1 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում