Զուրաբյանը շարունակում է հանդիպել դեսպանների հետ

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ:

ՀԱԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես եվրաինտեգրման, մաքսային միության, տարածաշրջանային գործընթացների հետ կապված հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում