Օլանդ․ Ֆուտբոլիստները պետք է մարզեն իրենց ուղեղները
12/10/2016 23:52
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կասկածի տակ է դրել ֆուտբոլիստների ինտելեկտուալ կարողությունները։
«Yahoo Sports»-ը հրապարակել է «Նախագահը չպետք է ասի, որ․․․» գրքից մի հատված, որում ֆուտբոլի մեծ երկրպագու Օլանդը մարզաձևի վերաբերյալ իր դատողություններն է անում։
«Նրանք վատ դաստիարակված երեխաներից դառնում են հարուստ աստղեր՝ առանց անհրաժեշտ պատրաստվածություն անցնելու։ Նրանք հոգեբանորեն պատրաստ չեն հասկանալ, թե ինչն է ճիշտ և ինչն է սխալ։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դպրոցներում պետք է ոչ թե մարզումներ կազմակերպի, այլ դասարանային պարապմունքներ։ Ապագա ֆուտբոլիստները պետք է մարզեն իրենց ուղեղները»,-ասել է Օլանդը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում