«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը վերադառնո՞ւմ է Հայաստանի քաղաքական կյանք

«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը վերադառնո՞ւմ է Հայաստանի քաղաքական կյանք

Նյու-Յորքում կազմակերպված «Հայաստան ներդրումային համաժողով-2016»-ի հիմնական բանախոսներից մեկը ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանն էր։ Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նա վերջին երկու տարիներին Հայաստանի քաղաքական կյանքից «աքսորված» իշխանական գործիչներից էր։ Եվ առաջիկայում պարզ կդառնա՝ արդյոք Տիգրան Սարգսյանը վերադառնում է Հայաստանի քաղաքական կյանք, թե համաժողովն ընդամենը «կարճատև վերադարձ» էր։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

«Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարեց 6 տարի, սակայն, այդպես էլ չկարողացավ իր ցանկությամբ կառավարություն ձևավորել։ Չկարողացավ ազատվել երկու Գագիկներից՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից։ Դե իսկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ընդունված է համարել այն անձը, որը Տիգրան Սարգսյանին Հայաստանի քաղաքական կյանքից «աքսորեց»։ Մի խոսքով՝ բոլոր նախադրյալները կան, որպեսզի Տիգրան Սարգսյանը փորձի վերադառնալ, առավել ևս, որ նա ԱՄՆ-ից Հայաստան եկավ Սերժ Սարգսյանի հետ»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում