«Չորրորդ իշխանություն». Վանաձորում բոլորը դավաճաններ են փնտրում
![«Չորրորդ իշխանություն». Վանաձորում բոլորը դավաճաններ են փնտրում](https://times.am/v3/wp-content/uploads/2016/10/e551ea6a2ecb8d95c39ab57d55fb14b0.jpg)
Նմանատիպ
««Վանաձորում ակնկալում էինք ոչ թե 19, այլ ավելի շատ ձայն», հայտարարել Է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«ՉԻ» – Այս հայտարարությունը հիմնովին փոխում է Վանաձորի «ներքաղաքական կյանքի» օրակարգը։ Փաստորեն եթե մինչև հիմա միայն ընդդիմադիր երեք ուժերն էին փնտրում իրենց միջի չորս դավաճաններին, հիմա արդեն ՀՀԿ-ն էլ իր հերթին է միացել փնտրտուքին։ Սրանք երևի փնտրում են նրանց, ովքեր փողի կամ ճնշումների ազդեցության տակ խոստացել էին իրենց ձայնը տալ ՀՀԿ-ական թեկնածուին, բայց չեն տվել: Համաձայնվեք՝ իսկապես տհաճ միջադեպ է։ Ասենք՝ ՀՀԿ-ն ավագանու «ընդդիմադիր» ներկայացուցիչներից ութ հոգու փող էր տվել, բայց օգտվելով քվեարկության գաղտնիությունից՝ սրանցից միայն չորսն են մատուցել խոստացած ծառայությունը։ Մի խոսքով՝ ժամանակները փոխվել են։ Ոչ մեկին վստահել չի կարելի»,–գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում