«Բարսելոնան» աշխատանք կառաջարկի Ինիեստային
13/10/2016 10:48
Նմանատիպ
«Բարսելոնան» մտադիր է Անդրես Ինիեստային ակումբում պահել նաև ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո:
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը կիսապաշտպանին կառաջարկի ակումբի դեսպանի, պատանեկան թիմի մարզչի կամ առաջին թիմի գլխավոր մարզչի օգնականի պաշտոն,- գրում է «Sport.es»-ը:
Ինիեստայի գործող պայմանագրի ժամկետը կատալոնացիների հետ սպառվում է 2018 թվականին, ֆուտբոլիստն այդ ժամանակ կլինի 34 տարեկան:
Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կողմերը բանակցություններ կվարեն: 32-ամյա ֆուտբոլիստին կառաջարկվի ընտրություն կատարել՝ շարունակել խաղալ կամ ավարտել կարիերան և աշխատանքի անցնել ակումբի ենթակառուցվածքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում