Շոտլանդիայի անկախության շուրջ նոր հանրաքվեն կարող է անցկացվել մինչեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը
Նմանատիպ
Շոտլանդիայի անկախության շուրջ նոր հանրաքվեն կարող է անցկացվել մինչեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին Շոտլանդիայի ազգային կուսակցության համագումարում հայտնել է կուսակցության առաջնորդ եւ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգը պաշտոնապես սկսելու է մարտին, գործընթացը կտեւի շուրջ երկու տարի:
«Դուք գիտեք, որ ես շոտլանդական կառավարությանը հանձնարարել եմ պատրաստել նոր հանրաքվեի մասին օրինագծի սեւագիր տարբերակը: Եվ ես ձգտում եմ հասնել այն բանին, որ Շոտլանդիան իր անկախության հարցը լուծի նախքան ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, եթե դա դառնա Շոտլանդիայի շահերը պաշտպանելու լավագույն եղանակը»,- ասել է Սթերջենը:
«Այսօր ես կարող եմ հայտարարել, որ նոր հանրաքվեի վերաբերյալ օրինագիծը հրապարակվելու է հաջորդ շաբաթ՝ կոնսուլտացիաների համար»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում