ԱՄՆ-ը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանին կարելի է ճնշել. Զախարովա

ԱՄՆ-ը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանին կարելի է ճնշել. Զախարովա

ԱՄՆ-ի ոչ ներկայիս իշխանությունները, ոչ էլ նրանք, ովքեր նրանց փոխարինելու կգան, չպետք է պատրանքներ ունենան, որ Ռուսաստանին կարելի է ճնշել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԱՄՆ-ի ոչ ներկայիս իշխանությունները, ոչ էլ նրանք, ովքեր նրանց փոխարինելու կգան, չպետք է պատրանքներ ունենան, որ Ռուսաստանին կարելի է ճնշել: Շատ ենք ցանկանում հուսալ, որ նորերը նախորդներից ավելի խելացի կգտնվեն»,- ասել է նա հոկտեմբերի 13-ին կայացած բրիֆինգում:

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 8-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում