Հայաստանն ու Տաջիկստանը խորացնում են համագործակցությունը կապի ոլորտում

Հայաստանն ու Տաջիկստանը խորացնում են համագործակցությունը կապի ոլորտում

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Տաջիկստանի միջև կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համաձայնագիրը հնարավորություն կտա երկու երկրների միջև հաստատել միջկառավարական համագործակցություն և կառուցել փոխշահավետ հարաբերություններ` նպատակ ունենալով միավորել երկու երկրների ջանքերը տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և փոստային կապի ոլորտների զարգացման գործում:

«Համաձայնագիրը փոխշահավետ պայմաններով կերաշխավորի Հայաստանի և Տաջիկստանի տարածքներով հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային առաքումների և հատուկ կապի բոլոր տեսակների ազատ տարանցումը, ինչպես նաև հնարավորություն կտա գործարար կապեր ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում