ՄԱԿ-ի ԱԽ-ն սկսել է Հալեպի վերաբերյալ բանաձեւի նոր նախագծի քննարկումը

ՄԱԿ-ի ԱԽ-ն սկսել է Հալեպի վերաբերյալ բանաձեւի նոր նախագծի քննարկումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն սկսել է սիրիական Հալեպ քաղաքի վերաբերյալ բանաձեւի նոր նախագծի քննարկումը, որը պատրաստել է նոր Զելանդիան եւ նախատեսում է բնակավայրից զինյալների դուրբերում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի նախաձեռնությանը համապատասխան: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Նոր Զելանդիայի՝ ՄԱԿ-ին առնթեր մշտական ներկայացուցիչ Ջերարդ վան Բոհեմենը, փասթաթուղթը տարածվել է ԱԽ-ի անդամ 15 երկրների շրջանում, եւ դրա շուրջ արդեն բանակցություններ են սկսվել:

Դիվանագտի խոսքով՝ քննարկումների առաջին արդյունքները «հուսադրող են»: «Բայց առայժմ մենք այնքան Էլ լավատեսորեն չենք տրամադված: Մենք պետք է վստահ լինենք, որ բանաձեւի ընդունումն իրոք ինչ-որ բան կփոխի»,– ասել է Բոհեմենը:

Նա չի նշել բանաձեւ նախագծի շուրջ քվեարկության անցկացման ժամկետը՝ հնարավոր համարելով, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, արդեն այն բանից հետո, երբ Լոզանում Սիրիայի շուրջ բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների մասնակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում