Քուրդ զինյալները Թուրքիայի տարբեր շրջաններում համաժամանակյա հարձակումներ են իրականացրել

Քուրդ զինյալները Թուրքիայի տարբեր շրջաններում համաժամանակյա հարձակումներ են իրականացրել

Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները համաժամանակյա հարձակումներ են իրականացրել երկրի տարբեր շրջաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Քուրդ զինյալները հարձակվել են թուրքական զինուժի վրա Հաքքարիում` պայթեցնելով ռազմական զրահամեքենան: Այստեղ վիրավորվել են չորս թուրք զինվոր:

Թուրքական մեկ այլ շրջանում` Ադըյամանում, բախում է սկսվել PKK-ի մարտիկների և թուրք զինվորների միջև, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ զինվոր:

Դիարբեքիրի Քուլփ գավառում ևս քուրդ զինյալները կրակ են բացել թուրքական ժանդարմերիայի վրա: Այստեղ տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվում էր Վանի Բաշքալե գավառում իրականացված հարձակման մասին: Զինվորական զրահամեքենայի անցնելու ժամանակ քուրդ զինյալները հեռակառավարման սարքի միջոցով պայթեցրել էին ճանապարհին տեղադրված պայթուցիկը: Կատարվածի հետևանքով վիրավորվել են ութ զինվոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում