Թուրքիան նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում
14/10/2016 13:43
Նմանատիպ
Թուրքիան նոր դեսպան է նշանակել Ռուսաստանի Դաշնությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկությունը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում:
ՌԴ-ում Թուրքիայի նոր դեսպան է դարձել Հուսեյն Լազիփ Դիրիօզը, ով մինչև Մոսկվա տեղափոխվելը զբաղեցնում էր Բրազիլիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը: Նախկինում ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Ումիթ Յարդըմը:
Նոր դեսպաններ են նշանակվել նաև Իրաքում, Կուբայում, Բրազիլիայում, Ուզբեկստանում, Սլովենիայում, Էրիթրեայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում