Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի որոշումը

Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի որոշումը

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտարարո? ?թյան մեջ ասվում է.

«Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

Այս քայլով Ֆրանսիան կրկին վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում