Ռոնալդու. Ինձ համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Ռոնալդու. Ինձ համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել իր խաղի մասին:

«Ինձ համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ամեն օր ջանասիրաբար աշխատում եմ, որպեսզի լավագույնը մնամ: Հետզհետե ձգտում եմ ավելի ուժեղ դառնալ: Շատ եմ մոտիվացված եմ և կարծում եմ դա է ֆուտբոլում իմ հաջողության բանալին:

Ինչ վերաբերվում է ինքնազգացողությանս… Լուրջ վնասվածք էի ստացել Եվրո-2016-ի եզրափակչում և բաց եմ թողել 2,5 ամիս: Բայց հիմա ինձ լավ եմ զգում: Վերադառնում եմ իմ լավագույն մարզավիճակին և պատրաստ եմ ևս մեկ փայլուն մրցաշրջան անցկացնել»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում