42-ամյա Զե Ռոբերտոն անհավանական սահանկումով փրկել է Պալմեյրասին (տեսանյութ)
14/10/2016 16:43
Նմանատիպ
Բրազիլիայի առաջնության 30-րդ տուրում «Պալմեյրասը» սեփական հարկի տակ 0:0 հաշվով է ավարտել «Կրուզեիրոյի» հետ հանդիպումը:
Դրվագներից մեկում հյուրերն անչափ մոտ են եղել դարպասը գրավելուն, սակայն տանտերերի 42-ամյա վետերան Զե Ռոբերտոն իր թիմին փրկել է անխուսափելի թվացող գոլից:
«Բավարիայի», «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը սահանկումով կանգնեցրել է դատարկ դարպասն ընթացող գնդակը, ապա իր մարմնով փակել է դարպասը տանող ճանապարհը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում