Սինայի թերակղզում եգիպտացի 12 զինծառայողներ են սպանվել

Սինայի թերակղզում եգիպտացի 12 զինծառայողներ են սպանվել

Սինայի թերակղզում հսկիչ-անցակետերից մեկի վրա կատարված հարձակման հետեւանքով եգիպտացի 12 զինծառայողներ են սպանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Իշխանություններն այս հարձակման մեջ կասկածում են այդ տարածաշրջանում գործող իսլամիստական խմբավորումներից մեկի զինյալներին:

Ինչպես ճշտում Է Reuters-ը, հարձակումը կատարվել Է Սինայի թերակղզու կենտրոնական մասում գտնվող Բիր Էլ Աբդ քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա:

Գործակալության տվյալներով՝ տեղի ունեցածը դարձել Է այդօրինակ առաջին խոշոր ահաբեկչական գործողությունը Սինայի այդ մասում, որն ավելի վաղ իսլամիստներին հարձակումներին չԷր ենթարկվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում