Լավրովը գերազանց է գնահատում Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում

Լավրովը գերազանց է գնահատում Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, ինչպե՞ս է գնահատում Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, ՌԴ ԱԳ նախարարն ասաց.

«Ամենագերազանց ձևակերպումներով: Հայաստանն ապահովում էր գերազանց նախագահություն ՀԱՊԿ-ում: Այստեղ ընթացող գագաթաժողովը, որը մոտակա ժամերին կավարտվի, շատ հագեցած է հստակ որոշումների առումով»:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը մասնավորապես ընդգծեց մինչև 2025 թ. ՀԱՊԿ ռազմավարության հայեցակարգի ընդունումը, որն այսօր կարժանանա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավանությանը: «Այն իր մեջ ներառում է մեր գործընկերության հիմնական ուղղությունները՝ հավաքական անվտանգության ապահովման համատեքստում»,-եզրափակեց ՌԴ ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում