Բեսլանից Երևան ժամանող օդանավում են 27 ՀՀ քաղաքացի, զոհված մեկ քաղաքացու աճյուն և այն ուղեկցող երկու անձինք

Բեսլանից Երևան ժամանող օդանավում են 27 ՀՀ քաղաքացի, զոհված մեկ քաղաքացու աճյուն և այն ուղեկցող երկու անձինք

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նոր տվյալներ է հաղորդել Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի տուժածների մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին փոխանցված հաղորդագրության մեջ նշված է. «Ի լրումն նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ Մոսկվայի ժամանակով ժամը 16.55-ի սահմաններում Բեսլանից Երևան է մեկնել ՌԴ ԱԻՆ օդանավը:

Օդանավում գտնվում է 27 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև վթարի արդյունքում զոհված մեկ քաղաքացու դին և այն ուղեկցող երկու անձինք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում