Վենգեր․ Ինձ կարող եք համարել Ժիրուի երկրպագու
14/10/2016 19:52
Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովասանքով է խոսել հարձակվող Օլիվյե Ժիրուի մասին։
-Ինձ կարող եք համարել Ժիրուի տաղանդի երկրպագու, չէ՞ որ նա բազմաթիվ դժվարությունների է հանդիպել, սակայն միշտ առաջ է շարժվել։ Գիտեմ, որ կարևոր հանդիպումների ժամանակ միշտ կարող եմ հույսեր կապել նրա հետ։
Եվրոպայի առաջնությունից առաջ շատ երկրպագուներ չէին ցանկանում նրան տեսնել Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում, սակայն նա փոխեց բոլորի կարծիքը և 3 գոլ խփեց։ Օլիվյեն հոգեբանորեն շատ ուժեղ է։
Բնականաբար, քննադատություններն ազդում են նրա վրա, նա երկաթից չէ։ Բոլորն էլ ցանկանում են աջակցություն ստանալ։ Օլիվյեն էմոցիոնալ, բայցև ուժեղ ֆուտբոլիստ է,-Վենգերի խոսքը փոխանցում է «Daily Mail»-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում