Իսկո․ Զիդանը ցույց է տալիս, որ վստահում է ինձ

Իսկո․ Զիդանը ցույց է տալիս, որ վստահում է ինձ

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Բետիսի» հետ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը 6։1 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ Իսկոն դարձել է դուբլի հեղինակ։

-Մենք առաջին րոպեից կազմակերպված խաղացինք։ Դա այն է, ինչը պակասում էր վերջին հանդիպումների ժամանակ։ Առաջին խաղակեսը կատարյալ անցավ։ Թիմը շատ լավ խաղաց հակագրոհների ժամանակ և լիովին վերահսկեց գնդակի տեղաշարժը։ Չգիտեմ՝ Զիդանի գլխավորությամբ խաղերի լավագո՞ւյն առաջին կեսն էր, թե՞ ոչ, բայց այն կատարյալներից էր։

Ինձ ինքնավստահություն է հարկավոր, որը փոխանցվում է նման հանդիպումներից։ Ինձ նաև տեմպ է հարկավոր, հույս ունեմ՝ ամեն ինչ աստիճանաբար կկարգավորվի։ Զիդանը «Ռեալը» գլխավորելու առաջին օրվանից ցույց է տալիս, որ վստահում է ինձ։ Իսկ երբ ինչ-որ բան չի ստացվում, մնում է միայն տքնաջան աշխատել։ Հենց այդպես էլ անում եմ․ փորձում եմ ամեն օր կատարելագործվել և օգտագործել այն հնարավորությունը, որն ինձ տալիս են,-ասել է Իսկոն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում