Պոգբա․ Իմ տրանսֆերային արժեքի պատճառով ճնշում չեմ զգում

Պոգբա․ Իմ տրանսֆերային արժեքի պատճառով ճնշում չեմ զգում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում համար անգլիական ակումբը «Յուվենտուսին» 105 մլն եվրո է վճարել, հայտարարել է, որ տրանսֆերային արժեքի պատճառով ճնշում չի զգում։

-Դեռ որոշ ժամանակ կպահանջվի լիովին հարմարվելու համար։ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալն ինձ համար մեծ մարտահրավեր էր։ Իմ տրանսֆերային արժեքի պատճառով որևէ ճնշում չեմ զգում։ Ամենակարևորը թիմային հաջողություններ են, չէ՞ որ ես հաղթում և պարտվում եմ թիմի հետ,-ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Պոլ Պոգբան նաև խոսել է Զլատան Իբրահիմովիչի հետ հարաբերությունների մասին։

-Զլատանը մեծագույն ֆուտբոլիստ է։ Նա արդեն իսկ շատ կարևոր խաղացող է «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Նա հաղթողի հոգեբանություն ունի, իսկ առհասարակ Զլատանն ասես մեծ եղբայրս լինի,-ասել է Պոգբան։

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Պոլ Պոգբան մասնակցել է 6 խաղի, խփել է 1 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում