Ռուսաստանի ԱԳՆ-ում ամփոփել են Սիրիայի հարցով Լոզանում կայացած բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի ԱԳՆ-ում ամփոփել են Սիրիայի հարցով Լոզանում կայացած բանակցությունների արդյունքները

Սիրիայի հարցով Լոզանում կայացած բանակցությունների բոլոր մասնակիցները հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիրայի՝ որպես ամբողջական և աշխարհիկ պետության պահպանմանը, և Ռուսաստանը խորհրդակցությունների ընթացքում մատնացույց է արել ընդդիմադիրներին ահաբեկիչներից տարանջատելու աշխատանքի կատարման անհրաժեշտությունը։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությաքն մեջ։

Հոկտեմբերի 15-ին Լոզանում կայացել է Սիրիայի հարցով «նեղ ձևաչափով» բանակցությունները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի մասնակցությամբ։

«Հաստատվել է հանդիպման բոլոր մասնակիցների հավատարմությունը Սիրիայի՝ որպես ամբողջական, անկախ և աշխարհիկ պետության պահպանմանը, որտեղ իրենք երկրի ապագան կորոշեն իրենք սիրիացիները՝ ներառական քաղաքական երկխոսության ընթացքում»,- ասվում ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, բացի այդ, ռուսաստանյան կողմը, որը բանակցություններին ներկայացնում էր ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ընդգծել է, որ հրադադարի ռեժիմի վերականգնման և հաջող իրականացման գրավականն է «չափավոր» ընդդիմության տարանջատումը «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումից և դրան աֆիլացված այլ ահաբեկչական խմբավորումներից։

«Այդ կապակցությամբ կպահանջվի հանդիպման բոլոր մասնակիցների համապատասխան աշխատանքը Սիրիայում ներկա ուժերի հետ։ Ընդ որում անհրաժեշտ է հասկանալ, որ ԻՊ-ի և «Ջեբհաթ ան Նուսրա»-ի ահաբեկիչների դեմ գործողությունները կշարունակվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում