«Մեթյու» փոթորկից Հյուսիսային Կարոլինայի վնասը կազմել է 1,5 մլրդ դոլար

«Մեթյու» փոթորկից Հյուսիսային Կարոլինայի վնասը կազմել է 1,5 մլրդ դոլար

«Մեթյու» փոթորկից ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի կրած վնասը կազմել է 1,5 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Նահանգի իշխանությունների գնահատման համաձայն՝ փոթորկի հետեւանքով տուժել են 100 հազար տուն, ձեռնարկություններ եւ վարչական շենքեր:

«Մեթյու» փոթորիկն ամենահզորն է դարձել Ատլանտիկայում 2007 թվականից ի վեր: Հայիթիից հետո, որտեղ զոհերի թիվը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, գերազանցել է 470-ը, փոթորիկը հարվածել էր ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան նահանգներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում