Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը
17/10/2016 13:10
![Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը](https://times.am/v3/wp-content/uploads/2016/10/31635ecf3f530db4fc038a4e8e285034.jpg)
Նմանատիպ
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմում է ներկայացրել, որով հետ է վերցրել հրաժարականի մասին դիմումը»,- հայտնեց Գալուստ Սահակյանը:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Սակայն մի քանի օր անց պատգամավորը հանդես եկավ հայտարարությամբ, որում հայտնում էր, որ կլսի իր գործընկերների հորդորները և հետ կվերցնի հրաժարականի դիմումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում