Մոսուլի ազատագրումը բեկումնային պահ կդառնա ԻՊ-ի դեմ պայքարում. Շտայնմայեր

Մոսուլի ազատագրումը բեկումնային պահ կդառնա ԻՊ-ի դեմ պայքարում. Շտայնմայեր

Մոսուլ քաղաքի ազատագրումը բեկումնային պահ կդառնա Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

«Եթե Մոսուլն ազատագրվի, ապա դա բեկումնային պահ կդառնա Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարում, ակներեւ է, որ դա կայունացման հասնելու նոր շանս կընձեռի»,- հոկտեմբերի 17-ին լրագրողներին ասել է նախարարը Լյուքսեմբուրգում ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստից առաջ:

«Հուսով եմ, որ գործողությունը հաջողությամբ կպսակվի, իսկ գործողությունից հետո կսահմանափակվի փախստականների ու միգրանտների թիվը»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում