ԻՊ-ի զինյալներն անխնա ճնշել են Մոսուլում իրենց պարագլխի դեմ բարձրացված խռովությունը

ԻՊ-ի զինյալներն անխնա ճնշել են Մոսուլում իրենց պարագլխի դեմ բարձրացված խռովությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին հավատարիմ կազմավորումները ճնշել են Մոսուլում նրա դեմ բարձրացված խռովությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է As Sumaria հեռուստաալիքը:

Ավելի վաղ նույն այս հեռուստակայանը հայտնել էր, որ այսպես կոչված իսլամական ոստիկանության պետը՝ Աբու Ուսման մականվամբ, գլխավորել է հեղաշրջումը Ալ Բաղդադիի դեմ: Նրան ենթակա ջոկատները, որոնք մտնում են ԻՊ-ի կառուցվածքի մեջ, գրոհել են ծայրահեղականների մի քանի դիրքերի վրա, քաղաքում կատաղի մարտեր էին մղվում: Դեռ ավելին, խռովարարների առաջնորդի կողմնակիցները բարձրախոսներով հայտարարում էին, որ ահաբեկիչների պարագլուխը փախել է սիրիական Ռաքայի ուղղությամբ, Մոսուլում նրա կառավարումն ավարտվել է, իսկ նրա կինը ձերբակալված է:

As Sumaria-ի տվյալներով՝ մի քանի ժամ տեւած բախումներից հետո իսլամական ոստիկանության հրամանատարը եւ նրա մի քանի օգնականներ ոչնչացվել են, ԻՊ-ն վերադարձրել է ավելի վաղ գրավված բոլոր հրամանատարական կետերը: Ահաբեկիչները Ուսմանի տասնյակ կողմնակիցների են սպանել քաղաքի կենտրոնական շրջաններում, որտեղ բախումներ են տեղի ունեցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում