«Բարսելոնան» երկարաձգել է Նեյմարի և Մասկերանոյի հետ պայմանագրերը

«Բարսելոնան» երկարաձգել է Նեյմարի և Մասկերանոյի հետ պայմանագրերը

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Նեյմարի և պաշտպան Խավիեր Մասկերանոյի պայմանագրերը երկարաձգելու մասին։

Նեյմարը, ով կատալոնական ակումբում հանդես է գալիս 2013 թվականից, մինչև 2021 թվականը նախատեսված նոր պայմանագիր է կնքելու։ Հանդիսավոր արարողությունը կայանալու է ուրբաթ օրը։

«Երջանիկ եմ «Բարսելոնայում», այս քաղաքում։ Ամեն ինչ այնպես է, ինչպես ես երազել եմ։ Աշխարհի ոչ մի ակումբ չի կարող համեմատվել «Բարսելոնայի» հետ»,-հայտարարել է 24-ամյա Նեյմարը։

Մասկերանոյի նոր պայմանագիրն արդեն կնքված է, այն նախատեսված է մինչև 2019 թվականը։ 32-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո։

Խավիեր Մասկերանոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2010 թվականին՝ «Լիվերպուլից»։ Կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 289 հանդիպման, նվաճել է 17 տիտղոս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում