Ադրբեջանի տնտեսությունը 4 տոկոսով նվազել է
17/10/2016 18:40
![Ադրբեջանի տնտեսությունը 4 տոկոսով նվազել է](https://times.am/v3/wp-content/uploads/2016/10/f8ec8a4ab330ddcb47794c661c1f398e.jpg)
Նմանատիպ
2016 թվականի 9 ամիսների ընթացքում Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը կազմել է 436,3 մլն մանաթ, կամ մեկ բնակչի հաշվարկով՝ 4512,5 մանաթ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը , հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի 65,7 տոկոսը կազմում է տնտեսության ոչ նավթային հատվածը, իսկ 34,3 տոկոսը՝ նավթային եւ գազային հատվածը:
Այս հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի շինարարական ոլորտում գրանցված համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 3,9 տոկոսով նվազել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում