ԵՄ-ն կոչ է անում ՌԴ-ին և Սիրիայի կառավարությանը դադարեցնել Հալեպի հրթիռակոծումները

ԵՄ-ն կոչ է անում ՌԴ-ին և Սիրիայի կառավարությանը դադարեցնել Հալեպի հրթիռակոծումները

Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Ռուսաստանին և սիրիական կառավարությանը դադարեցնել Հալեպի հրթիռակոծությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին Մոգերինին հայտարարել է Լյուքսեմբուրգում:

«Հալեպի փրկությունը մնում է առաջնահերթությունների շարքում: ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին և ռեժիմին դադարեցնել հրթիռակոծումները և խուսափել ողբերգությունից»,- ասել է նա: Մոգերինին շեշտել է, որ անհրաժեշտ է շարունակել բանակցություններն ԱՄՆ-ի և այլ կարևոր խաղացողների հետ` առաջին հերթին հումանիտար միջանցքներ ապահովելու նպատակով:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադար հաստատելու համար:

«ԵՄ-ն այս խնդրի շուրջ վաղվանից բանակցություններ կսկսի կարևոր խաղացողների` Իրանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում