Լարսի անցակետը բաց է անվաշղթաներով բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Լարսի անցակետը բաց է անվաշղթաներով բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր-Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում, Ճամբարակում, Արագածի տարածաշրջանում, Գորիսում և Գավառում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Խորհուրդ է տրվում նշված հատվածով երթևեկել սահմանափակ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում