Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 94-ի
17/10/2016 23:47
Նմանատիպ
Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող հատուկ աշխատանքային խմբի հոկտեմբերի 17-ին հրապարակած նոր ցանկի համաձայն՝ այդ երկրում կա 94 քաղբանտարկյալ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Քաղբանտարկյալների ցուցակում տեղ գտած անձանցից 6-ը լրագրող-բլոգերներ են, 2-ը՝ գրող, 1-ը՝ իրավապաշտպան, 5-ը՝ երիտասարդ ակտիվիստ, 5-ը՝ քաղաքական գործիչ, 61-ը՝ կրոնական ակտիվիստ, 11 անձ էլ պատկանում է տարբեր ոլորտների:
Քաղբանտարկյալներից 3-ը դատապարտված են ցմահ ազատազրկման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում