«Չորրորդ իշխանություն». Զորի Բալայանի որդու բժշկական կենտրոնը փակվել է

«Չորրորդ իշխանություն». Զորի Բալայանի որդու բժշկական կենտրոնը փակվել է

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ օրերս փակվել է Երևանի բժշկական կենտրոն անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում։ Հիվանդանոցը սեփական էր։ Սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը։ 

«Վերջինս խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում՝ կողմերը համաձայնության չեն եկել և որոշել են փակել հիվանդանոցը։ Այդ տարաձայնություններին թերթը դեռ կանդրադառնա։

Նշենք միայն, որ շուրջ 250 հոգանոց աշխատակազմ ունեցող հիվանդանոցի աշխատակիցները անակնկալի են եկել որոշումից։ Այստեղ բուժվող հիվանդներին էլ դուրս են գրել հիվանդանոցից՝ հայտնելով, որ այն փակվում է»,- հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում