«Իրավունք». ՀՅԴ-ն գոհ է ու լուռ

«Իրավունք». ՀՅԴ-ն գոհ է ու լուռ

Երեկ, երբ խորհրդարանում քննարկվում էր «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, ձկան պես լուռ էին իշխանության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ականները։ Սա նաև գրավել էր ընդդիմադիր պատգամավորների ուշադրությունը, ինչի մասին բարձրաձայնել էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։

Թե ինչով է պայմանավորված ՀՅԴ-ի անտարբերությունը՝ չարչրկված, բայց և կարևոր օրենքի նախագծի հանդեպ, «Իրավունք»-ը փորձել է պարզել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից։ Ի պատասխան, իրեն հատուկ մուննաթով, վերջինս ասել է. «Գոհ ենք, ի՞նչ պիտի ասեինք…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում