Հրազդանի ճանապարհին բախվել են Opel-ն ու ուսանողներ տեղափոխող Mercedes Sprinter-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր
18/10/2016 12:02

Նմանատիպ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում