Ադրբեջանում 612 ընկերությունների ղեկավարների արգելվել է դուրս գալ երկրից
![Ադրբեջանում 612 ընկերությունների ղեկավարների արգելվել է դուրս գալ երկրից](https://times.am/v3/wp-content/uploads/2016/10/081d684e0b84a82454ea99423d252c7c.jpg)
Նմանատիպ
Ադրբեջանում այն իրավաբանական անձանց թիվը, որոնց հարկային պարտականությունները չկատարելու պատճառով արգելվել է դուրս գալ երկրի, շարունակում է աճել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական fins.az լրատվական կայքը:
Ադրբեջանի հարկերի նախարարության տված տեղեկության համաձայն՝ 612 ընկերությունների ղեկավարների հարկերը չվճարելու պատճառով արգելվել է դուրս գալ երկրի սահմաններից:
Այս ընկերություններից 34-ը պատկանում են մեկ անձի, 20-ը՝ մեկ այլ ֆիզիկական անձի:
Երկիրը լքելու արգելքի տակ հայտնված անձանցից 6-ը արտասահմանի քաղաքացիներ են:
Հիմնականում էներգառեսուրսներից ստացված եկամուտներով սնվող Ադրբեջանի տնտեսությունը զգալիորեն անկում է ապրել, այս վիճակը տարածվում է երկրի գրեթե բոլոր ոլորտների վրա:
Ադրբեջանի տնտեսվարողները չեն կարողանում կատարել իրենց հարկային պարտականությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում