Որտե՞ղ են քվեարկելու ՀՀ նախագահի թեկնածուները
Նմանատիպ
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր քվեարկություն է կատարելու մայրաքաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի Մուշեղ Գալշոյանի անվան համար 148 դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում:
Պարույր Հայրիկյանն իր ընտրությունը կկատարի Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոցում:
«Ժառանգության» նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը և իր ընտանիքի անդամների հետ կքվեարկեն Նորք Մարաշի 157 դպրոցի ընտրական տեղամասում:
ՀՀ նախագահի թեկնածու, 29–րդ օրը հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ ֆիզիկապես ի վիճակի չէ ընտրատեղամաս գնալու:
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նույնպես քարոզարշավի ընթացքում հայտնել էր, որ քվեարկության չի գնա՝ նախապես չճանաչելով ընտրությունների արդյունքները:
Էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը կքվեարկի Քանաքեռի երաժշտական դպրոցում:
ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ընտրություն կկատարի Սուրեն Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում:
Նշենք, որ փետրվարի 8-ին իր թեկնածությունը հանած Արամ Հարությունյանը այսօր ընտրության չի գնա։ Ի դեպ, այսօր նրա ծննդյան օրն է:
Tert.am-ը այս տեղեկությունները ստացավ ՀՀ նախագահի թեկնածուներից, նրանց նախընտրական շտաբներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում