ԿԸՀ-ում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
18/02/2013 10:34
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն, որի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող տեղեկությունները, պարզել տեղեկությունների հավաստիությունը, դրանց վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ, իսկ խախտումներին վերաբերող փաստերի հաստատման դեպքում համակարգել դրանք և ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ իրավիճակային վերլուծությունների կենտրոնի աշխատանքների արդյունքները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում