Ր.Հովհաննիսյանը մասնակցեց քվեարկությանը (լրացված)
Նմանատիպ
Քիչ առաջ՝ 11:00-ին Երևանի թիվ 10/06 ընտրատեղամասում քվեարկելու է եկել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընտրողների թիվն այդ ընտրատեղամասում 1939 է: Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր 209 մարդ:
168.am-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Կամո Սմբատյանն ասել է, որ որևէ ընտրախախտում մինչ այդ պահը չի գրանցվել: Ի դեպ, այդ ընտրատեղամասում վստահված անձեր ունեն միայն ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը:
«Ես առաջին հերթին դիմում եմ իմ հիմնական մրցակից, շատ հարգարժան, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Ավելի հերոսական, քան այն մեծ ավանդը, որ ինքն ունեցել է արցախյան ազատամարտում, կլինի իր կողմից ժողովրդի հաղթանակի ընդունումը: Քաղաքացիական ամենամեծ գնահատականը կլինի հարգանքը ժողովրդի հանդեպ: Ընտրակաշառքների, բազմակի քվեարկության և այլ ընտրախախտումների ֆոնին ես կոչ եմ անում իր ենթակայության տակ գտնվող բոլոր տեղամասային շտաբի պետերին, մարզպետներին, գյուղապետներին հետ պահել այդ հակասահմանադրական և հակաժողովրդավարական գործելաոճից, որովհետև այս անգամ ժողովրդին ոչ մի բան հետ չի պահելու իրեն պատկանող հաղթանակից»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նախագահի թեկնածուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում