Հ.Աբրահամյանը չի բացառում ընտրություններից հետո ՀՀԿ-ԲՀԿ նոր կոալիցիայի ձևավորումը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր քաղաքացիական պարտքը կատարելու եկել է իր թոռնիկ Հովիկի հետ: Նրանք ընտրել են Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցում տեղակայաված 10/08 ընտրատեղամասում:

Քվեարկելուց հետո Հ.Ավրահամյանը լրագրողներին հայտնել է , որ քվեարկել է հանուն ապահով Հայաստանի և երկրի կայունության ու զարգացման:

ԱԺ նախագահի գնահատմամբ՝ այս ընտրությունը մեկ քայլ առաջ է խորհրդարանական ընտրություններից. Հույս ունեմ, որ նման գնահատական կտան նաև միջզգային կազմակերպությունները»:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն կոալիցիա կազմի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ԱԺ նախագահն ասել է, որ ամեն ինչ հնարավոր է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում