Միջազգային մամուլն արդեն գրում է ընտրությունների մասին
Նմանատիպ
France-Presse լրատվական գործակալությունը գրում է. «Հարցումների մեծ մասն առավելություն է տալիս Սերժ Սարգսյանին, քանի որ մասնատված ընդդիմությունը չկարողացավ ամբողջական մարտահրավեր նետել գործող նախագահին»:
France-Presse-ը գրում է, որ Սարգսյանն «օրինակելի» ընտրության կոչ է արել, քանի որ դեպի ծով ելք չունեցող և բնական պաշարներով աղքատ երկիրը «չունի ապագա», եթե ընտրությունները չհամապատասխանեն եվրոպական չափորոշիչներին:
Իսկ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում ընտրություններին նախորդել են մի քանի սկանդալներ. «Թեկնածուներից մեկը հացադուլ է անում, իսկ մյուսի վրա էլ մահափորձ են արել»:
BBC-ն գրում է, որ դեռ ընտրություններից առաջ փորձագետներն առավելություն էին տալիս գործող նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետև նրա հիմնական մրցակիցներն առանց պատճառներ բերելու հանեցին իրենց թեկնածությունը:
Ռուսական Риановостин-ն նշել է, որ այս ընտրություններն անկախ Հայաստանի պատմությունում 6-րդն են, և ամենայն հավանականությամբ միակը կլինեն, որն անցնում է առանց միտինգների, զանգվածային բողոքների և արյունահեղության:
Ռուսական պարբերականը գրում է. «Նախկինում երբեք ընտրությունների ֆավորիտը՝ գործող նախագահը, չի օգտվել իրեն բաժին հասնող հեռուստաժամերից այնքան քիչ, ինչքան այս անգամ: Ըստ սոցիալոգիական հաշվարկների, գործող նախագահը եթերում հայտնված թեկնածուների ցուցակում երրորդն է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում