Գործող նախագահը կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ քվեարկելով ընտանիքների ապահովության համար
18/02/2013 12:05
Նմանատիպ
Երևանի Սպանդարյանի անվան համար 24 միջնակարգ դպրոցում քիչ առաջ քվեարկել է ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:
Քվեարկելուց հետո նախագահը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քվեարկել է Հայաստանի ապագայի, ապահով Հայաստանի համար:
«Մեր քաղաքացիների և ընտանիքների ապահովության համար»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Այն հարցին, թե ինչպես է գնահատում ընտրական գործընթացը, նախագահի թեկնածուն նկատեց, որ դա կերևա ընտրությունների առաջին արդյունքներից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում