Մարզպետարան. Արագածոտնի բոլոր ընտրատեղամասերում քվեարկությունն ընթանում է բնականոն հունով
Նմանատիպ
Փետրվարի 18-ին առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին Արագածոտնի մարզի բոլոր ընտրական տեղամասերը: Թիվ 14 ընտրատարածքում դրանք 66-ն են, թիվ 15-ում՝ 75-ը:
Ինչպես հաղորդում են Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընտրատարածքային թիվ 14 և 15 ընտրական հանձնաժողովներից տեղեկացրել են, որ տեղամասերում առկա են ընտրություններն անցկացնելու պահանջվող բոլոր պայմանները: Տեղամասային հանձնաժողովների անդամներն անցել են համապատասխան դասընթացներ և ուսուցումների արդյունքում տիրապետում են ընտրակարգի անհրաժեշտ մանրամասներին:
Տեղամասերում ստեղծված են բավարար պայմաններ հանձնաժողովների, ինչպես նաև թեկնածուների վստահված անձանց և դիտորդների աշխատանքի համար: Ընտրողների ընդհանուր թիվը թիվ 14 ընտրատարածքում 57.780 է, թիվ 15-ում՝ 56 հազար 517:
Առավոտյան ժամը 10.30-ի դրությամբ քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Եղանակային պայմանները ևս նպաստավոր են և բավարար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում