Ոստիկանությունն օպերատիվ կերպով պարզում է ստացված ահազանգերի իրողությունը
18/02/2013 12:19
Նմանատիպ
Այսօր մի քանի տեղամասերի վերաբերյալ ինտերնետային կայքերի միջոցով ստացել ենք ահազանգեր, որոնք դեռևս ստուգման փուլում են: Այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ ահազանգերը հիմնականում վերաբերում են առանձին ընտրատեղամասերում տեղի ունեցող լցոնումներին:
Թ.Պետրոսյանն ընդգծեց, որ ստացված տեղեկությունները օպերատիվ կերպով փորձում են պարզել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում