Չեբուրաշկա նկարող չընտրողները

Կարծում ենք, մեծ գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ Հայաստանում ոչ բոլորն են գիտակցում ինչ է նշանակում լինել քաղաքացի: Այս դեպքում կարելի է ասել, որ այդպիսի մարդկանց հիմնական դժբախտությունը սովորական անգրագիտությունն է: Ի՞նչ արած, այս երևույթը խորթ չէ և ոչ մի հասարակությանը: Իսկ հետխորհրդային երկրների համար, ցավոք, այն դեռևս բնութագրիչ երևույթ է:

Բայց ի՞նչ անել, եթե հասարակության մեջ հայտնվում են մարդիկ, որոնց «գրագիտությունը» ծառայում է բացառապես վնասելու գործին: Պետականություն, հասարակություն, քաղաքացի… ահա այն հասկացությունները, որոնք այսօր հայտնվել են նրանց նշանակետում: Մարդիկ, ովքեր գնացել են ընտրատեղամաս ոչ թե ընտրելու, այլ չընտրելու, ոչ թե կառուցելու, այլ քանդելու, ոչ թե ապագայի, այլ քաոսի համար: Կասեք, թե ամպագորգոռ բառե՞ր են: Ասացե՛ք: Միայն խնդրում եմ չմոռանաք նաև բնութագրել քվեաթերթիկների վրա «չեբուրաշկաներ» նկարողներին:

 

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում