Ա.Հովհաննիսյան. «Զինծառայողները պարզապես բարձր տրամադրություն են ունեցել»

‎3/30 ընտրատեղամասից՝ www.tert.am կայքի հրապարակման մեջ նշվում է «կես կատակ կես լուրջ» արտահայությունը, ինչը արդեն իսկ հավաստում է տեղեկատվության ոչ օրինաչափ լինելը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ զինծառայողները պարզապես ունեցել են բարձր տրամադրություն (ինչը արաձանգրել է լրագրողի տեսախցիկը), որևիցե հանգամանքով կամ անձով կաշկանդված չեն եղել, կարողացել են օրենքի տառին համապատասխան իրականացրել են իրենց սահմանադրական իրավունքը:

«Զինվորները կաշկանդված չլինելու հանգամանքը, փաստվում է նաև լրագրողի հետ ազատ շփվելու հնարավորության ընձեռմամբ, որը սակայն շահարկվել է լագրողի կողմից և ներկայացվել, որպես «ստիպողաբար» կոնկրետ թեկանծուի օգտին քվեարկության դեպք, ինչպես նաև լրագրողի հետ շփումը «չզորացրելու» մտավախություն, ինչև անհեթեթ է: Զինծառայողները չեն պատկերացրել, որ իրենց կատակները կարող են շահարկման առիթ հանդիասանալ և անհիմն ներկայացվել որպես ընտրական իրավունքի խախտում»,- ընդգծել է Ա.Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում