Ընտրատեղամասում պատգամավորների վեճի հետևանքով Ռ.Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանություն
18/02/2013 18:55
Նմանատիպ
Ահազանգ ստանալով Գյումրիի 34/36 տեղամասում իրականացվող խախտումների մասին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, գտնվելով Գյումրիում, շտապել նշված ընտրատեղամաս եւ արձանագրել խախտումը: Նույն տեղամասում է հայտնվել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` երկու պատգամավորների միջեւ վեճ է ծագել: Արդյունքում` Ռուբեն Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում