Սարգսյան 58 Րաֆֆի Հովհաննիսյան 32՝ ըստ ընտրության մասնակցածների հարցումների

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը Արմնյուզ հեռուստաընկերության պատվերով քվեարկության օրը 19.130 հարցազրույց է անցկացվել ընտրատեղամասից դուրս եկած ընտրողների հետ: Հարցազրույցները անցկացվել են բոլոր 10 մարզերի և Երևանի 122 ընտրատեղամասերում:
Քվեաթերթը արկղի մեջ գցած և ընտրատեղամասից դուրս եկած ընտրողներին խնդրել են լրացնել ելքի հարցման (Exit Poll) հարցաթերթիկը: Այն լրացնելուց հետո հարցվողին խնդրել են հարցաթերթը տեղադրել հատուկ արկղի մեջ: Այսպիսով հարցվողի պատասխանների գաղտնիությունը երաշխավորված էր:
Exit Poll-ի արդյունքները ցույց են տալիս, որ 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին հայ ընտրողները քվեարկել են այսպես. Սերժ Սարգսյան 58 Րաֆֆի Հովհաննիսյան 32 Հրանտ Բագրատյան 3 Պարույր Հայրիկյան 3 Անդրիաս Ղուկասյան 1 Արման Մելիքյան 1 Վարդան Սեդրակյան 1 Փչացրած քվեաթերթիկ 1:

Հետևեք մեզ նաև Telegram-ում