Ընտրողներն ամենաակտիվը եղել են Արարտի մարզում, ամենապասիվը՝ Երևանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է Հայաստանի նախագահական ընտրություններում քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տվյալները, որոնց համաձայն, քվեարկության ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Արարատի մարզում’ 58,76 տոկոս:

Այնուհետև հաջորդում է Գեղարքունիքի մարզը’ 57.74 տոկոս, Տավուշի մարզը մասնակցության ցուցանիշով 3-րն է’ 56,99 տոկոս: Շարքը շարունակում է Սյունիքի մարզը’ 56, 27 տոկոս, Արագածոտնի մարզը’ 54,82 տոկոս, մասնակցության ցուցանիշով հաջորդը Լոռու մարզն է’ 52,94 տոկոս, այոնւհետև’ Վայոց Ձորի մարզը’ 52, 35 տոկոս, Շիրակի մարզը’ 48,54, Կոտայքը’ 47.37 տոկոս, Արմավիրի մարզը’ 45,20 տոկոս և վերջում’ Երևանն է’ 44.45 տոկոս:

Նախնական տվյալներով, 2 մլն 528.465 ընտրողից Հայաստանի նախագահի ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 մլն 259.374 ընտրող:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում