Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 60,05 տոկոսը

Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 518 հազար 407 ընտրող կամ ընտրողների 60,05 տոկոսը: Այս մասին ԿԸՀ-ում հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ըստ տվյալների՝

  • Երևանում մասնակցել է 445 հազար 338 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 53, 99 տոկոսը
  • Արագածոտնի մարզում’ 72 հազար 696 ընտրող կամ ընտրողների 63,60 տոկոսը
  • Արարատի մարզում’ 157 հազար 506 ընտրող կամ ընտրողների 73,92 տոկոսը
  • Արմավիրի մարզում’ 127 հազար 845 ընտրող կամ ընտրողների 56,92տոկոսը
  • Գեղարքունիքի մարզում’ 128 հազար 796 ընտրող կամ ընտրողների 69,06 տոկոս
  • Լոռու մարզում’ 143 հազար 059 ընտրող կամ ընտրողների 60, 15տոկոսը
  • Կոտայքի մարզում’ 137 հազար 561 կամ ընտրողների 59,15 տոկոսը
  • Շիրակի մարզում’ 132 հազար 793 ընտրող կամ ընտրողների 57,92 տոկոսը
  • Սյունիքի մարզում’ 71 հազար 899 ընտրող կամ ընտրողների 65,50 տոկոսը
  • Վայոց ձորի մարզում’ 29 հազար 597 ընտրող կամ ընտրողների 62, 65 տոկոսը
  • Տավուշի մարզում’ 71 հազար 317 ընտրող կամ ընտրողների 65, 73 տոկոսը

Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է’ 2.505.980:

Հետևեք մեզ նաև Telegram-ում